ChessAcademy.am

Մասնակիցներ

ՄԳ Վլադիսլավ Արտեմև 

Ծննդյան ամսաթիվը` 5 մարտի, 1998թ.

Ընթացիկ վարկանիշը՝ 2660

2011թ. - Ռուսաստանի մինչև 14 տ. պատանիների առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի մինչև 14 տ. պատանիների առաջնության երրորդ մրցանակակիր:

2012, 2013թթ. - Աշխարհի պատանի աստղեր մրցաշարի հաղթող:

2013թ. - Ռուսաստանի մինչև 21 տ. պատանիների առաջնության չեմպիոն:

2014թ. - Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանային մրցաշարի ոսկե մեդալակիր:

2015թ. - Տաշքենդում կայացած Գեորգի Ագզամովի հուշամրցաշարի հաղթող:


ՄԳ Վիդիթ Սանտոշ Գուջրաթի 

Ծննդյան ամսաթիվը` 24 հոկտեմբերի, 1994թ.

Ընթացիկ վարկանիշը՝ 2643

2005, 2006, 2007, 2009թթ. - Պատանիների ազգային առաջնության չեմպիոն:

2008թ. - Աշխարհի մինչև 14 տ. պատանիների առաջնության չեմպիոն:

2009թ. - Աշխարհի մինչև 16 տ. պատանիների առաջնության արծաթե մեդալակիր:

2013թ. - Թուրքիայում անցկացված աշխարհի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր:

2014թ. - Ազգային հավակնորդների առաջնության չեմպիոն, ինչպես նաև «Սևանա լիճ 2014» միջազգային մրցաշարի հաղթող:


ՄԳ Յան Քշիշտոֆ Դուդա 

Ծննդյան ամսաթիվը` 26 ապրիլի, 1998թ.

Ընթացիկ վարկանիշը՝ 2632

2008թ. – Աշխարհի մինչև 10 տ. պատանիների առաջնության ոսկե մեդալակիր:

2009թ. - Աշխարհի մինչև 12 տ. պատանիների առաջնության արծաթե մեդալակիր:

2012թ. - Եվրոպայի մինչև 14 տ. պատանիների առաջնության հաղթող:

2013թ. - Եվրոպայի մինչև 18 տ. թիմային առաջնության հաղթող:

2014թ. – Եվրոպայի արագ շախմատի առաջնության հաղթող և Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնության արծաթե մեդալակիր:

 


ՄԳ Տիգրան Լ. Պետրոսյան 

Ծննդյան ամսաթիվը` 17 սեպտեմբերի 1984թ.

Ընթացիկ վարկանիշը՝ 2630

2004թ. - Աշխարհի մինչև 20տ. պատանիների առաջնության փոխչեմպիոն:

2008, 2012թթ. - Հայաստանի ազգային հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն:

2012, 2013թթ. - Հայաստանի տղամարդկանց առաջնության հաղթող:

2013թ. - Ալբենայում «Մեծ Եվրոպայի գավաթ» օփեն մրցաշարի ոսկե մեդալակիր:

2014թ. - «Ոսկե ավազներ» մրցաշարի արծաթե, Նայդորֆի հուշամրցաշարի ոսկե մեդալակիր: 
                                                   Հայաստանի արագ շախմատի առաջնության բազմակի չեմպիոն:


ՄԳ Դավիդ Անտոն Գուիջարո 

Ծննդյան ամսաթիվը` 23 հունիսի, 1995թ.

Ընթացիկ վարկանիշը՝ 2626

Իսպանիայի իննակի չեմպիոն (մինչև 14տ. խմբում, 2 անգամ մինչև 16տ. խմբում, մինչև 18տ. խմբում, 3 անգամ օնլայն և 2 անգամ թիմի կաղմում):

2011թ. - Եվրոպայի մինչև 16 տ. պատանիների առաջնության երրորդ մրցանակակիր:

2013թ. - Աշխարհի մինչև 18 տ. պատանիների առաջնության արծաթե մեդալակիր:

2014թ. - Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության արծաթե մեդալակիր:

2015թ. - Իսպանիայի կայծակնային շախմատի ընթացիկ չեմպիոն:


ՄԳ Սալեմ Ա. Ռ. Սալեհ 

Ծննդյան ամսաթիվը` 4 հունվարի 1993թ.

Ընթացիկ վարկանիշը՝ 2615

2009թ. – Ասիայի մինչև 18 տարեկան պատանիների առաջնության հաղթող:

2010թ. - Աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության երրորդ մրցանակակիր:

2011թ. - Ասիայի 3.1 զոնայի տղամարդկանց առաջնության հաղթող:

2012թ. – Ասիայի տղամարդկանց առաջնության երրորդ մրցանակակիր:

2012թ. – Կիսել է երկրորդ տեղը Ջիբրալթարի շախմատային փառատոնում: 


ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան 

Ծննդյան ամսաթիվը` 23 մարտի, 1991թ.

Ընթացիկ վարկանիշը՝ 2611

2009թ. - Տ. Պետրոսյանի հուշամրցաշարի մինչև 18 տարեկանների խմբում

արծաթե մեդալակիր:

2011թ. - Հայաստանի տղամարդկանց 71-րդ առաջնության չեմպիոն:

2011թ. - աշխարհի թիմային առաջնության ոսկե մեդալակիր:

2011թ. - աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր:

2013թ. - Կարեն Ասրյանի 6-րդ հուշամրցաշարի հաղթող:

 


ՄԳ Սամվել Տեր-Սահակյան  

Ծննդյան ամսաթիվը` 19 սեպտեմբերի, 1993թ.

Ընթացիկ վարկանիշը՝ 2593

2003թ. - Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների առաջնության չեմպիոն: 

2008թ. - Եվրոպայի պատանիների առաջնության փոխչեմպիոն:

2010թ. - Եվրոպայի և աշխարհի պատանիների առաջնության փոխչեմպիոն:

2011թ. - Բրազիլիայում անցկացված աշխարհի պատանիների առաջնության հաղթող:

2013թ. - Կարեն Ասրյանի 6-րդ հուշամրցաշարի արծաթե մեդալակիր:


ՄԳ Հովհաննես Գաբուզյան  

Ծննդյան ամսաթիվը` 19 մայիսի, 1995թ.

Ընթացիկ վարկանիշը՝ 2589

2010թ. - Համաշխարհային պատանեկան օլիմպիադայի ոսկե մեդալակիր:

2012թ. - Եվրոպայի մինչև 16, ապա նաև մինչև 18 տարեկանների

փոխչեմպիոն:

2013թ. - Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության 2-րդ մրցանակակիր:

2014թ. - Հայաստանի արագ շախմատի առաջնության հաղթող:

2014թ - Բուլղարայի «Վառնա Օփեն»-ի ոսկե մեդալակիր:

 


ՄԳ Սամուել Սևյան 

Ծննդյան ամսաթիվը` 26 դեկտեմբերի, 2000թ.

Ընթացիկ վարկանիշը՝ 2578

13 տարեկան հասակում Սամուել Սևյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերը։ Նա նաև եղել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ միջազգային վարպետը (12տ․) և ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում՝ ամենաերիտասարդ գրոսմայստերը․  նախորդ ռեկորդը գերազանցել է ավելի քան մեկ տարով։
2013թթ. – Աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության չեմպիոն:
2012թ. – ՖԻԴԵ-ի 23-րդ Մետրոպոլիտեն շրջանային մրցաշարի հաղթող:
2014թ. – 12-րդ Ֆոքսվուդս Օփենի արծաթե մեդալակիր:
2014թ. – Սենտ Լուիսի շախմատային ակումբի և ուսումնական կենտրոնի գրոսմայստերի նորմայով մրցաշարի հաղթող:
2015թ. - ԱՄՆ 2015 առաջնությունում կիսել է հինգերորդ տեղը: 

 

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio