ChessAcademy.am

Բացման արարողություն

2015-07-12

Մարտունի քաղաքի Մշակույթի պալատում կայացավ «Սևանա լիճ 2015» միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, մի շարք պաշտոնյաներ, մրցաշարի մասնակիցները և բազմաթիվ շախմատասերներ: 

Գալիք 10 օրերի ընթացքում Մարտունու մշակույթի պալատը կհյուրընկալի մրցաշարի մասնակիցներին և բոլոր նրանց, ովքեր կցանկանան ականատես լինել խաղերին: Առաջին տուրը կմեկնարկի հուլիսի 12-ին ժամը 15:00-ին: Բոլոր տասը շախմատիստներից ակնկալում ենք հետաքրքրաշարժ խաղ և մաղթում նրանց հաջողություն:

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio